«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ով կգործուղվի Ազգային ժողով

Ով կգործուղվի Ազգային ժողով
25.04.2014 | 00:20

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո պատգամավորի հերթական մանդատը բաժին է հասնելու Վահրամ Մկրտչյանին: Նա եղել է ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, 2012-ից էլ ՀՀԿ անդամ է:
Առայժմ հնարավոր չէ հստակ ասել՝ Վահրամ Մկրտչյանը կդառնա՞ պատգամավոր, թե՞ ոչ: Առաջիկայում նախատեսված է ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ էլ հայտնի կդառնա, թե ցուցակից ով կգործուղվի ԱԺ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ